Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Գորայք, 0283-6-22-77 , gorayq.syuniq@mta.gov.am, gorayq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 87-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> 18.05.2006թվականի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, նկատի ունենալով Գորայք համայնքի Սառնակունք բնակավայրի 7-րդ փողոց տուն 3/1 հասցեի բնակիչ Հովհան Ռադիկի Ալեքսանյանի դիմումը,

որոշում եմ՝ 

  1.  ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Սառնակունք բնակավայրի 7-րդ փողոց թիվ 3/1հասցեումգտնվող, քաղաքացիներ Զարվարդ Ալեքսանյանին (3/8), Հովհան Ալեքսանյանին  (3/8),Անժելա Ենոքյանին (1/4), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում՝1966թվականին կառուցված, ստորև բերվող ինքնակամ շինությունները ճանաչել օրինական.

2.Սահմանել, որ նշված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,         կառուցված չեն ինինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԱՇՈՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Գորայք