Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով,42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթները ու հիմք ընդունելով <<ՎԵՈԼԻԱՋՈՒՐ>>ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն՝ Մ.Շահինյանի, 11.11.2022թվականի դիմումը << Սյունիքի մարզի Գորայք համայնքի Սպանդարյան բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում >> նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման համար շինարարության թույլտվություն տալու մասին ,
որոշում եմ՝
- << ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Սպանդարյան բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում>> շինարարական աշխատանքների իրականացման համար << ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ >> ՓԲ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն ՝
ա) շինարարական աշխատանքների կատարման սկիզբ սահմանել 22 նոյեմբերի 2022 թվականը, բ) շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ սահմանել 22 նոյեմբերի 2023 թվականը:
2. << ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ >> ՓԲ ընկերությանը ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: