Այսօր: Հինգշաբթի, 27 Հունվարի 2022թ.
Գորայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մոնիկա Հարությունյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/10/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/10/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
Հարգելի՛ քաղաքացիներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կամզմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
2. Քիմիական գիտություններ
3. Կենսաբանական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Գյուղատնտեսական գիտություններ
6. Պատմական գիտություններ
7. Տնտեսագիտություն
8. Բանասիրական գիտություններ
9. Իրավաբանական գիտություններ
10. Մանկավարժական գիտություններ
11. Բժշկական գիտություններ
12. Դեղագործական գիտություններ
13. Արվեստագիտություն
14. Ճարտարապետություն
15. Հոգեբանական գիտություններ
16. Ռազմական գիտությւններ
17. Սեցիոլոգիական գիտություններ
18. Քաղաքական գիտություններ
19. Գիտություններ երկրի մասին
20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկելyouth@escs.am էլեկրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք ունեն.
- կիրառական նշանակություն,
- առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
- գաղափարն իր մեջ պարունակում է հանրային մասնակցության բաղադրիչ:
 
 
 
 
 
 
 
Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Գորայք
0283-6-22-77 ,
gorayq.syuniq@mta.gov.am, gorayq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50251180@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner