09.05.22
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ
ՄԱՅԻՍԻ 9
|
Մայիսի 9ին Գորայք համայնքում հարգանքի տուրք մատուցեցին Մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակին:Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ Հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Շուշիի հաղթանակը մեր նորագույն պատմության այն փառապանծ էջը դարձավ, որը հետագայում հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցեց նոր սերնդին: ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի՛ Գորայք համայնքի բնակիչներ, Մայիսի 9-ի, այս մեծ հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ, թող մեր երկրում երբեք հաղթանակների պակաս չզգանք: Մենք հայերս դարեր շարունակ պատերազմների մեջ ենք եղել, պայքարը միշտ է եղել, սակայն մեր քաջորդիների, մեր հերոսների շնորհիվ ցանկացած պատերազմից դուրս ենք եկել միշտ պատվով ...
Մանրամասն |
|
30.04.22
«ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ» ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
2022թ ապրիլի 30-ին Գորայք համայնքի՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերում կատարվեց համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակն իրականացվեց «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանի տարածքում, բոլոր բնակավայրերի վարչական շենքերի, նախակրթարանների, հուշարձաններին հարող և այլ տարածքներում: Սիրելի՚ Գորայք համայնքի բնակիչներ, քաղաքակիրթ հասարակությունում պետք է ամեն ոք քաջ գիտակցի, որ աղբը աղբաման չնետելով՝ նախ և առաջ վնասում է իրեն։ Մեզ դեռ դպրոցական տարիներից ուսուցանում են մաքուր պահել շրջակա միջավայրը, իսկ մեզանից շատերը գիտակցելով աղտոտում են այն, չմտածելով հետևանքների մասին։ Հաճախ կարելի է տեսնել աղբամաններ, որոնց կողքին ավելի շատ աղբ կա, քան ներսում։Եկեք լինենք մաքրասեր և չալարենք ...
Մանրամասն |
|
27.04.22
ՉԱՐԵՆՑԻ 125 ԱՄՅԱԿԸ
|
2022թվականի ապրիլի 27-ին Գորայք համայնքի Գորայք բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Եղիշե Չարենցի 125 ամյանկին: … Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը: Հրանտ Մաթևոսյան Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է: Սևակ
|
|
24.04.22
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ
|
1915թ. ապրիլի 24, Հայոց պատմության ամենամութ, ողբերգական և ամենադառնագին էջերից մեկը: Պատմություն, որը յուրաքանչյուր հայի մեջ արթնացնում է ցավ, տառապանք և վրեժ: Երիտթուրքերի կողմից կատարված այս ոճրագործությունը մնում է աններելի, մենք հայերս «ՀԻՇՈՒՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ» ամբողջ աշխարհին ճանաչել ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ: Ապրիրլի 24-ին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Գորայք համայնքի` Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերում:
|
|
22.04.22
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»
|
ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմանն ուղղված «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 22-ին ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով համայնք այցելեցին ծրագրի ներկայացուցիչներ:
|
|
07.04.22
Աշոտ Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր, աղջիկներ, քույրեր, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, սրտանց և անսահման սիրով, ջերմեռանդությամբ շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ: Այսօր կանանց միամսյակի վերջին օրն է, պարուրված ջերմագին շնորհավորանքներով, բայց այս օրը թող չլինի վերջինը, Ձեր ամեն օրը պետք է դարձնենք տոն, ամեն վայրկյանը պիտի լցվի ուրախությամբ, սիրով և ժպիտներով:Գարնանը, ինպես նաև՝ տարվա բոլոր եղանակներին,դուք պիտի լցվեք միմիայն թարմությամբ, երբեք Ձեր դեմքից թող չպակասի կանացի չքնաղագեղ գեղեցկությունը:Մայրության նկատմամբ մշտապես եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք, ինչի վառ ապացույցն են մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստում ու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |