Այսօր: Երկուշաբթի, 27 Մայիսի 2019թ.
Գորայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.05.19 <<ԴԻՊՈՒԿ ՀՐԱՁԻԳ>> ՄՐՑՈՒՅԹԸ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Սույն թվականի մայիսի 20-ին  ժամը   13:00-ին  Գորայքի միջնակարգ դպրոցում  կայացավ  Գորայք համայնքի դպրոցականների << Դիպուկ հրաձիգ>> մրցույթը: Մրցույթին մասնակցում էին Գորայքի  10-12 -րդ դասարանի աշակերտները:Բոլոր մրցակից թիմերը ողջունեցին միմյանց և մաղթեցին հաջողություն:Մրցույթի սկիզբը ազդարարեց Գորայքի միջնակարգ դպրոցի զինղեկ՝ Վարդան Մինասյանը, խոսքով հանդես եկավ նաև Գորայքի միջնակարգ դպրոցի տնօրեն ՝Մարտուն Թադևոսյանը: Մրցույթը անցավ շատ բարձր մակարդակով , աշակերտները  մրցույթին պատարաստվել էին մեծ պատասխանատվությամբ : Ժյուրիի անդամներն էին Գորայք համայնքի բնակավայրերի միջնակարգ դպրոցների զինղեկները ,ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները: ... Մանրամասն
09.05.19 Գորայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Հովհաննիսյանի ուղերձը մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Սիրելի հայրենակիցներ,Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ մեզ համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Երևի թե դժվար է նշել աշխարհի մեկ այլ ժողովրդի, ում մեկ օրացուցային օրն իր մեջ ամփոփի միանգամից երեք տոն և օրն այդ նշանավորվի որպես Եռատոն։ Հայերս մեր տոնացույցում ունենք այդ օրըˋ Մայիսի 9-ը, որ քառորդ դար ի վերˋ ավանդույթի ուժով ամեն տարի նշում ենք համազգային հպարտությամբ ու ցնծությամբ, այն իրավամբ համարելով նորագույն պատմության շրջանում մեր ժողովրդի ամենանշանակալի օրը։Գլուխ խոնարհելով հանուն հաղթանակի իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների առաջ` ուզում եմ հավաստիացնել, ... Մանրամասն
06.05.19 Խորհրդակցություն

Սույն թվականի մայիսի 6-ին Գորայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Հովհաննիսյանը հրավիրեց հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գորայքի համայնքապետարանի աշխատակիցները, Սառնակունքի ՀՈԱԿ-ի տնօրենը,ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարներն ու օպերատորները:Քննարկման թեման հիմնականում հողի հարկի և գույքահարկի սահմանված ժամկետում հավաքագրելն էր:Քննարկվեցին մի շարք առաջնային հարցեր՝ այդ թվում Սառնակունք բնակավայրի ՀՈԱԿ-ի սանհանգույցի վերանորոգման և սպասքի ձեռքբերման հարցերը:Վարչական ղեկավարներին հանձնարարվեց սեղմ ժամկետում կազմակերպել ներբնակավայրային ճանապարհների հարթեցման ու փոսալցման աշխատանքները:Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը և խորհրդակցության անդամները եկան փոխհամաձայնության:

02.04.19 ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԾՂՈՒԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Սույն թվականի ապրիլի 2-ին Գորայք խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Հովհաննիսյանը այցելեց Գորայք համայնքի՝Ծղուկ բնակավայր:Տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ, համայնքի բնակիչները բարձրացրեցին համայնքին հուզող մի շարք խնդիրներ։Քննարկվեց հողի հարկի,գույքահարկի,վարձավճարների խնդիրները ՝կազմվեց ժամանակացույց, առաջարկվեց համայնքին ետ հանձնեն այն հողերը, որոնց հարկերը տարիներ ի վեր չեն վճարվել։Առանձնացվեցին գյուղին հուզող կարևոր խնդիրները՝

1.Կոյուղու կառուցում

2. Գերեզմանի շրջակայքի ցանկապատում 500գծ

3. Գյուղամիջյան ճանապարհի փոսալցում

4. Կենցաղի տան վերանորոգում

5. Կանգառի կառուցում

6. Խմելու ջրի խողովակաշարի փոխում

29.03.19 ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԱՌՆԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Սույն թվականի մարտի 29-ին  Գորայք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Հովհաննիսյանը այցելեց Գորայք համայնքի Սառնակունք բնակավայր:Տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ, համայնքի բնակիչները բարձրացրեցին համայնքին հուզող մի շարք խնդիրներ։Քննարկվեց հողի հարկի,գույքահարկի,վարձավճարների խնդիրները կազմվեց ժամանակացույց, առաջարկվեց համայնքին ետ հանձնեն այն հողերը, որոնց հարկերը տարիներ ի վեր չեն վճարվել։Առանձնացվեցին գյուղին հուզող կարևոր խնդիրները՝

1.Կոյուղու կառուցում

2. Գերեզմանի հարակից աղբյուրի կառուցում

3. Գյուղամիջյան ճանապարհի փոսալցում

4. Կենցաղի տան սպասքի գնում

5. Կանգառի կառուցում

6. Գույքահարկի և հողի հարկի վճարումներ և մի շարք այլ խնդիրներ։

28.03.19 ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Սույն թվականի մարտի 28-ին Գորայք խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Հովհաննիսյանը այցելեց Սպանդարյան բնակավայր:Տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ, համայնքի բնակիչները բարձրացրեցին համայնքին հուզող մի շարք խնդիրներ ,առանձնացվեցին առավել կարևորները՝

1.<<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>> ՓԲԸ -ի պայմանագրերի ,վճարումների անճշտություն

2. Գերեզմանի ցանկապատի ընդլայնում 

3. Գյուղամիջյան ճանապարհի փոսալցում

4. Կենցաղի տան սանհանգույցի կառուցում

5. Կանգառի կառուցում

6. Գույքահարկի և հողի հարկի վճարումներ

Բնակիչների հարցերին  տրվեց սպառիչ պատասխան

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Գորայք

(094) 405252

gorayq.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50251180@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner