Այսօր: Հինգշաբթի, 19 Մայիսի 2022թ.
Գորայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2022,Մարտ 15 - Հունիս 15
Հայտարարություն
2022,Մարտ 24 - Հունիս 15

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.22 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ ՄԱՅԻՍԻ 9
Մայիսի 9ին Գորայք համայնքում հարգանքի տուրք մատուցեցին Մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակին:Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ Հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Շուշիի հաղթանակը մեր նորագույն պատմության այն փառապանծ էջը դարձավ, որը հետագայում հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցեց նոր սերնդին: ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Սիրելի՛ Գորայք համայնքի բնակիչներ, Մայիսի 9-ի, այս մեծ հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ, թող մեր երկրում երբեք հաղթանակների պակաս չզգանք: Մենք հայերս դարեր շարունակ պատերազմների մեջ ենք եղել, պայքարը միշտ է եղել, սակայն մեր քաջորդիների, մեր հերոսների շնորհիվ ցանկացած պատերազմից դուրս ենք եկել միշտ պատվով ... Մանրամասն
30.04.22 «ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ» ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
2022թ ապրիլի 30-ին Գորայք համայնքի՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերում կատարվեց համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակն իրականացվեց «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանի տարածքում, բոլոր բնակավայրերի վարչական շենքերի, նախակրթարանների, հուշարձաններին հարող և այլ տարածքներում: Սիրելի՚ Գորայք համայնքի բնակիչներ, քաղաքակիրթ հասարակությունում պետք է ամեն ոք քաջ գիտակցի, որ աղբը աղբաման չնետելով՝ նախ և առաջ վնասում է իրեն։ Մեզ դեռ դպրոցական տարիներից ուսուցանում են մաքուր պահել շրջակա միջավայրը, իսկ մեզանից շատերը գիտակցելով աղտոտում են այն, չմտածելով հետևանքների մասին։ Հաճախ կարելի է տեսնել աղբամաններ, որոնց կողքին ավելի շատ աղբ կա, քան ներսում։Եկեք լինենք մաքրասեր և չալարենք ... Մանրամասն
27.04.22 ՉԱՐԵՆՑԻ 125 ԱՄՅԱԿԸ

2022թվականի ապրիլի 27-ին Գորայք համայնքի Գորայք բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում նվիրված Եղիշե Չարենցի 125 ամյանկին:

… Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը:    Հրանտ Մաթևոսյան

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:  Սևակ

24.04.22 ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ

1915թ. ապրիլի 24, Հայոց պատմության ամենամութ, ողբերգական և ամենադառնագին էջերից մեկը: Պատմություն, որը յուրաքանչյուր հայի մեջ արթնացնում է ցավ, տառապանք և վրեժ: Երիտթուրքերի կողմից կատարված այս ոճրագործությունը մնում է աններելի, մենք հայերս «ՀԻՇՈՒՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ» ամբողջ աշխարհին ճանաչել ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ:

 Ապրիրլի 24-ին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև  Գորայք համայնքի` Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերում: 

                                           

22.04.22 «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»
ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմանն ուղղված «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 22-ին ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով համայնք այցելեցին ծրագրի ներկայացուցիչներ:
 
07.04.22 Աշոտ Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, մայրեր, աղջիկներ, քույրեր, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, սրտանց և անսահման սիրով, ջերմեռանդությամբ շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի տոնի կապակցությամբ: Այսօր կանանց միամսյակի վերջին օրն է, պարուրված ջերմագին շնորհավորանքներով, բայց այս օրը թող չլինի վերջինը, Ձեր ամեն օրը պետք է դարձնենք տոն, ամեն վայրկյանը պիտի լցվի ուրախությամբ, սիրով և ժպիտներով:Գարնանը, ինպես նաև՝ տարվա բոլոր եղանակներին,դուք պիտի լցվեք միմիայն թարմությամբ, երբեք Ձեր դեմքից թող չպակասի կանացի չքնաղագեղ գեղեցկությունը:Մայրության նկատմամբ մշտապես եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք, ինչի վառ ապացույցն են մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստում ու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Գորայք
0283-6-22-77 ,
gorayq.syuniq@mta.gov.am, gorayq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50251180@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner